Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե դավաճանություն է պնդել, թե սիրիական ռազմական օդանավին խփելը կապված է առաջիկ ընտրություններում հասարակության ուշադրությունը ներքաղաքական զարգացումներից շեղելու համար։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով թուրքական օդուժի կողմից խփած սիրիական ռազմական օդանավի խնդրին, ասել է, թե թուրքական կողմը մեղավոր չէ, որ սիրիական օդանավը խախտել է սահմանը։
«Թուրքիան չի ուղղորդել սիրիական օդանավին խախտել Թուրքիայի սահմանը։ Որոշ լրատվամիջոցներ այս փաստը կապում են առաջիկա ընտրություններում հասարակության ուշադրությունը շեղելու քաղաքականության հետ։
Նման միջադեպը կապել ընտրությունների հետ՝ դավաճանություն է»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նշենք, որ մարտի 23-ի կեսօրին թուրքական կործանիչները խփել են Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող սիրիական ռազմական օդանավ։


























