Ղրիմի անեքսիայի պլանը Ռուսաստանի կողմից մշակվել է դեռ 2004թ.՝ Նարնջագույն հեղափոխության ժամանակ: Այժմ անեքսիան հաջողվեց իրականացնել՝ օգտվելով քաղաքական վերնախավի ուշադրությունից եւ նոր իշխանության ձեւավորման փաստից: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Բորիս Տարասյուկը ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանի գործողություններն անկանխատեսելի՞ էին: Որոշակի իմաստով, այո: Այդ պլանը մշակվել է Նարնջագույն հեղափոխության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո: Բայց Նարնջագույն հեղափոխությունն ու իրադարձությունների զարգացումը Կրեմլին ստիպեցին հրաժարվել այդ ծրագրից»,- ասել է Տարասյուկը, հաղորդում է ՈՒՆՆ-ը: