Ռուսաստանյան տնտեսության անկումը չի նշանակում անհապաղ հետեւանքներ Հայաստանի համար: Այդ մասին մարտի 24-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Նա նշել է, որ Հայաստանի տնտեսությունը ավելի սերտ կապեր ունի ռուսական տնտեսության հետ, քան տարածաշրջանի մյուս երկրները: Այդուհանդերձ, հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի արտահանումը Ռուսաստան 2013թ. կազմել է 280 մլն դոլար: Դա կաթիլ է ծովում համեմատած միայն Մոսկվայում տարեկան 400 միլիարդ ապրանքաշրջանառության հետ համեմատած: «Ուստի զարգացման համար հնարավորություններ միշտ կան»,- ասել է Հորթոնը:
Նա նաեւ նշել է, թե ռուսական շուկան նոր աշխատուժի կարիք ունի՝ երկրում ժողովրդագրական ցածր ցուցանիշների պատճառով: Բայց հայերի վիճակն առանց այդ էլ լավ է եղել: «Աշխատանքի վարձատրման սանդղակում նրանք բավական բարձր տեղում են»,- հավելել է Հորթոնը: Նրա կարծիքով, տրանսֆերտների հոսքը Ռուսաստանից կմնա կայուն: Հորթոնի խոսքով, Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցումը կարող է մեղմացնել նրա աշխատանքային ներգաղթյալների պայմանները Ռուսաստանում:


























