Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, թե սիրիական հակաօդային ռադարաները ակտիվ նշանառության տակ են վերցրել Թուրքիայի տարածքում հերթապահություն իրականացնող F-16 կործանիչներից մեկին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվել է, թե Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում մարտական հերթապահության ժամանակ F-16 կործանիչներից մեկը 4 րոպե 30 վայրկյան տեւողությամբ գտնվել է Սիրիայի հակաօդային ռադարների ակտիվ նշանառության տակ։

Նշվել է, որ թուրքական ռազմական օդանավին նշանառության տակ են վերցրել SA-5 հրթիռային համակարգի ռադարները։

Նշենք, որ մարտի 23-ի կեսօրին թուրքական  կործանիչները խփել են Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող սիրիական ռազմական օդանավ։