Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing-ը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը:
Ըստ նրա՝ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Ենթադրվում է, որ օդանավի վրա գտնվող մարդկանցից ոչ ոք ողջ չի մնացել: Հաղորդվում է, որ զոհերի ընտանիքներին արդեն տեղեկացրել են այդ մասին, հաղորդում է «gazeta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նշենք, որ Malaysian Airlines ընկերությունում եւս հաղորդել են, որ անհետացած օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հրավայի հատվածում:
Հիշեցնենք որ Կուալա-Լումպուրից Պեկին թռչող օդանավը՝ 227 ուղեւորներով ու անձնակազմի 12 անդամներով, անհետացել էր ռադարներից մարտի յոթի գիշերը:




























