Ռուսաստանի Պսկովի մարզը ցանկություն է հայտնել համագործակցել Հայաստանի հետ: Այդ հարցն են քննարկել մարտի 24-ին Պսկովի երկրամասի նահանգապետ Անդրեյ Տուրչակն ու Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:
Նահանգապետը նկատել է, թե չնայած ընդհանուր սերտ շփումներին եւ ընհանուր պատմությանը, Պսկովի երկրամասի եւ հայաստանի միջեւ փոխգործակցությունը այնքան էլ ակտիվ չի զարգանում, որքան չցանկանային: «Մենք հնարավորություն ունենք մշակութային, տնտեսական, հումանիտար կապեր ստեղծել»,- ասել է նա եւ պատմել Պսկովի երկրամասի հնարավորությունների մասին, հաղորդում է «ԱիՖ Պսկովը»։
Հայաստանի հյուպատոսն իր հերթին նշել է. «Բարեկամության համար ընդհանուր սահմաններ պետք չեն»:



























