Կոնստանցա դրամատիկական թատրոնում հաջողությամբ տեղի է ունեցել Էդգար Հիլզենրատի «Հեքիաթ մահից առաջ» վեպի հիման վրա ներկայացումը, որում խոսվում է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը: Պրեմիերայի նախօրեին թատրոնից պահանջել էին չեղյալ հայտարարել մարտի 21-ին նշանակված պրեմիերան: Բացի այդ, Կարլսրուեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ այդ տարիների իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում:

Հաղորդում են, որ առաջին ցուցադրության օրը  թատրոնի առջեւի փողոցում ցույց էր անցկացվել, որին մասնակցել էր մոտ 100 մարդ: Ցուցարարների դժգոհությունն էր առաջացրել պաստառը, որում պատկերված էր մարդ՝ ծածկված սպիտակ մատերիայով, վերեւում ծածանվում էր թուրքական դրոշը: Տեքստում մեջբերված էր Ռեջեբ Էրդողանի խոսքը. «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել», հաղորդում ՝ «dpa» գործակալությունը՝ վկայակոչելով Կոստանցայի ոստիկանությանը:

Իր հերթին Բադեն- Վյուրտեմբերգի հայկական համայնքն իր դժգոհությունն է հայտնել բողոցի ցույցի կապակցությամբ: «Այն, որ Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է ցեղասպանության փաստը, վկայում է անտեղյակության մասին: Եթե այն նույնիսկ Գերմանիայում է պահանջում խեղաթյուրել պատմությունը, դա արդեն խելագարություն է: Մենք հետեւում ենք այստեղ՝ Կոնստանցայում, պատմական ճմարտության ու արվեստի ազատության դեմ մղվող անմիտ պայքարին»:

Ինչպես հաղորդում են, պրեմիերան կայացել է, սակայն թատրոնի պաստառները հանել է, ինչպես պարզաբանել է դրա տնօրեն Քրիստոֆ Նիքսը՝ «թուրքական համայնքի հանդեպ հարգանքից ելնելով»: