Բրիտանական Բրիսթոլից գրասենյակային աշխատողը հեծանիվով 22530 կմ է անցել: Էդ Քոքսն իր ճանապարհորդության վրա, որի վերջնակետը ավստրալիական Բրիսբեն քաղաքն էր, ծախսել է 9 ամիս ժամանակ:

Այդ ընթացքում Քոքսը եղել է Եվրոպայի երկրներում, այցելել է Իրանը, Հնդկաստանն ու այլ պետություններ:

Ճանապարհորդի խոսքով՝ բոլորից շատ հավանել է Իրանը, եւ ապագայում ծրագրում է կրկին այցելել այս երկիրը:

Քոքսը նշել է, որ ճանապարհորդության ընթացքում իրեն դուր է եկել մարդկանց հետ շփվելը, որոնցից շատերը հետաքրքրություն են ցուցաբերել, ուշադրություն ու հյուրընկալություն:

Բրիտանացին իր արկածների ընթացքում 8000 ֆունտ է հավաքել, որոնք կօգտագորվեն բարեգորոծության համար, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցներին:

Այժմ արդեն նախկին գրասենյակային աշխատակցի խոսքով(ճանապարհորդությունից առաջ նա ազատվել էր աշխատանքից)՝ միջոցները կուղղվեն Ալցգեյմերի հիվանդության հետազոտությանը, որից տառապել է Քոքսի տատիկը:

Փետրվարի վերջին հաղորդում էին, որ հեծանիվով նմանատիպ ճանապարհորդություն մտադիր է անցկացնել իտալուհի Պաոլա Ջիանոտին: Նա մեկնարկել է Թուրինից եը պետք է 29000 կմ հաղթահարի: