Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթակիա։ Այս մասին գրել է թուրքական T24.com.tr կայքը։
Թուրքական կայքը նաեւ գրել է, որ Լաթակիա հեռացած հայերի մեծ մասը ապաստանել են հարազատների կամ ծանոթների տներում։ Իսկ 250 հոգի տեղավորվել են եկեղեցու 2 սրահներում։
Նշենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթակիայի շրջան։
Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարածքից։



























