Ռուսաստանը կոչ է արել թույլ չտալ Սիրիայում ռազմական լարվածության սրում, ասվում է գերատեսչության մարտի 24-ի հաղորդագրության մեջ:
Նշելով Սիրիայի հյուսիսում իրավիճակի սրման մասին՝ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին գործել Ժնեւի կոմյունիկեին համաձայն: «Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով ՝ դիմում ենք հետաքրքրված կողմերին եւ կոչ անում զսպվածության ու ռազմական լարվածության բացառման»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Միայն երկխոսության ճանապարհով է հնարավոր կանգնեցնել ռազմական հակամարտությունը, որը կործանարար է ինչպես Սիրիայի, այլեւ Մերձավոր Արեւելքի այլ պետությունների համար: Ստեղծված իրավիճակը պահանջում է միավորել բոլոր կողմերի ջանքերն ընդդեմ ահաբեկչության»,- նշվում է մեկնաբանության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վկակայոչել է Քեսաբ քաղաքում տեղի ունեցած զինված բախումը: Նշվում է նաեւ, որ ահաբեկիչներն արդեն փորձել են գրավել Թուրքիայի հետ սահմանին գտնվող անցակետը:



























