«Մեծ ութնյակի» (G8) երկրներն այս տարի Ռուսաստանում գագաթնաժողով չեն անի: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հաագայում եվրոպական երկրների հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Միանշանակ հայտնի է, որ Մեծ ութնյակի» գագաթնաժողով այս տարի Ռուսաստանում չի կայանա»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրիմի շուրջ իրավիճակի սրման պատճառով որոշ երկրներ հայտարարել են, թե դադարեցնում են «ութնյակի» գագաթնաժողովի պատրաստությունները, որը պետք է կայանար հունիսին, Սոչիում: Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը նշել էր, թե «Մեծ ութնյակը» որոշել է դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը:



























