Ղրիմում հարկավոր է վերականգնել չգործող գյուղատնտեսական հողերը: Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան «Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, Մոսկվայի տնտեսական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին բաբկինը՝ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում: Նա նշել է, թե անցած 20 տարում Ղրիմում շրջանառությունից հանվել են գյուղատնտեսական ցանքատարածությունների երրորդ մասը:  

«Այժմ հարկավոր է դրանք վերադարձել, որ մարդիկ գործով զբաղվեն: Ռուսաստանում լքված է 40 մլն հեկտար հողատարածք, մենք ներկրում ենք գյուղատնտեսական արտադրանք: Եւ Ղրիմում, եւ Ռուսաստանում գյուղանտեսությունը բավարար չափով զարգացած չէ: Մարդիկ միավորումը դրական են գնահատում, եւ մենք փոփոխությունների հույս ունենք»,- նշել է նա: