Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Շուշիի մոտակայքում տեղակայված գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներ եւ ծանոթացել այնտեղ բերված նոր գյուղտեխնիկային:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը կարեւորել է գյուղատնտեսության ոլորտի տեխնիկական հագեցվածության ապահովումը ժամանակակից պահանջներին համապատասխան` ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավորն այս ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: