Շիրակի մարզպետարանի աշխատակից Կարինե Ժ.-ն մեղադրվում է նպաստառու Սեդա Մ.-ի նպաստը շորթելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Շիրակի մարզպետարանի Մարալիկի սոցիալական ծառայության գործակալության աշխատակից Կարինե Ժ.-ն նպաստառու Սեդա Մ.-ից 2009-2013թթ. ընկած ժամանակահատվածում շորթմամբ պահանջել եւ ստացել է ընդհանուր 125 հազար ապօրինի վարձատրություն, ինչպես նաեւ նույն եղանակով ստացել է Սեդայի 2 ամսվա նպաստի գումարը՝ 43 հազար դրամ:
Կարինե Ժ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով:
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:



























