Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 27-ամյա պայմանագրային զինծառայող Նվեր Դ.-ն մեղադրվում է մեքենան կայանալեւ համար 82-ամյա Ռուդիկ Բ.-ին ապտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 8-ին ժամը 12:00-ի սահմաններում: Պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողը Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել է նույն քաղաքի նկաիչ Ռուդիկ Բ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Նվերը ապտակել է ծերունուն:

Նվեր Դ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 25-ին: