Հայաստանը կարող է ստանալ հաջորդ 18,2 մլն դոլար տրանշը ԱՄՀ-ից 2014թ. նոյեմբերին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ Երեւանում հանդես գալով առաքելության հերթական այցի ավարտի կապակցությամբ:

Նա հիշեցրել է, որ վարկերը Հայաստանին տրվում են ԱՄՀ Extended Fund Facility (EFF) ծրագրի շրջանակներում, որի համաձայնագիրը կնքվել է մարտի 7-ին: Համաձայնագրի ընդհանուր ծավալը կազմում է 82,21 մլն SDR (մոտ 127,6 դոլար կամ հայաստանի քվոտայի 89,4%-ը): Գումարը տրվելու է 38 ամիսների ընթացքում: Համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի համար մատչելի է դարձել առաջին տրանշը՝ 18,2 մլն դոլարի չափով, ասել է Հորթոնը:

Նա նշել է, թե ծրագրի նպատակների իրականացման ընթացքը, ըստ ամենայնի, քննարկվելու է ԱՄՀ գործադիր խորհրդի նիստում, 2014թ. նոյեմբերին: Դրան կհաջորդի երկրորդ տրանշը: Մնացածը՝ յուրաքանչյուրը 11,74 մլն SDR չափով, կտրվի ամեն վեց ամիսը մեկ: