Առնվազն 25 մարդ է զոհվել եւ 22-ը վիրավորվել են Թայլանդի հյուսիսում մարտի 24-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ավտոբուսի արգելակները չեն գործել, երբ այն իջնելիս է եղել բլրից»,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը: Վթարը տեղի է ունեցել Թայլանդի Տակ նահանգում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



























