Ռուսաստանի հետ ինտերգման տակ նախկին խորհրդային հանրապետությունները հասկանում էին առավելագույն օգուտներ եւ նվազագույն քաղաքական պարտավորություններ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը՝ Երեւան-Մոսկվա «Ժամանակակից Ռուսաստան, տնտեսական քաղաքականություն» թեմայով հեռուստակամուրջի ընթացքում: Նրա խոսքով, Ռուսաստանն էլ սխալ է վարվել, «ավագ եղբոր» կարգավիճակ ընդունելով:
«Մենք բոլորս ԽՍՀՄ փլուզումից հետո նոր ինտեգրացիա էինք ակնկալում՝ ժողովրդավարական եւ հավասար, առանց որեւէ կենտրոնի: Չստացվեց»,- ասել է Գրինբերգը: Պատճառը, ըստ նրա, այն էր, որ նախկին հանրապետությունները ինտեգրումը հասկանում էին հենց այնպես, ինչպես նշվեց: «Մենք հասկանում ենք, որ ինտեգրման համար հարկավոր է վճարել, եթե ցանկանում ենք համախմբել քաղաքական տարածքը Ռուսաստանի շուրջ»,- նշել է տնտեսագետը: Այդ դեպքում Ռուսաստանը պետք է «ողջամիտ շռայլ» գտնվի:


























