Համացանցում հայտնվել է ԱՄն քարտեզը, որում պատկերված է, թե որ նահանգներն ու քաղաքներն են ավելի հաճախ ենթարկվում տարբեր աղետների գեղարվեստական ֆիլմերում:

Քարտեզի ստեղծման ժամանակ վերլուծվել են 189 բնակավայրեր: Ամենից լուրջ «տուժել» է Նյու Յորքը: Այնտեղ իրականացվել է 35 կինեմատոգրաֆիական հարձակում: Երկրորդ տեղում Լոս Անջելեսն է (34 աղետ), երրորդում՝ Սան Ֆրանցիսկոն (21 աղետ), հաղորդում է Lenta.ru-ն:

Նախագիծի հեղինակները առանձնացրել են կինեմատոգրաֆիական աղետների 10 տեսակներ, խոսքը հսկա հրեշների (Գոդձիլլա, Քինգ Քոնգ), իրականին մոտ պատկերված արարածների (օրինակ Սփիլբերգի «Ժանիքներ» ե Հիչքոքի «Թռչուններ» ֆիլմերում), էքստրեմալ եղանակայինպայմանների, երկրաշարժերի եւ հրաբուխների ժայթքումների, վարակների եւ համաճարակների, ահաբեկչական ակտերի եւ ատոմային ռումբերի պայթյունների, այլմոլորակայինների հարձակումների, գիսաստղերի անկման եւ գերհերոսների մասնակցությամբ մարտերի մասին է: