Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է «կայունից» դեպի «բացասական» 15 ռուսաստանյան բանկերի, այդ թվում՝ Խնայբանկի, Ռոսսելխոզբանկի, Գազպրոմբանկի, Ալֆա-բանկի, Վնեշէկոնոմբանկի, վարկանիշների կանխատեսումները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Fitch-ը նաեւ նվազեցրել է Ազգային քլիրինգային կենտրոնի, Ռոսագրոլիզինգի եւ պետբանկերի այլ դուստր ձեռնարկությունների վարկանիշը:

Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների վարկանիշների վերանայումը արտացոլում է նշված բանկերին աջակցելու՝ իշխանությունների հնարավորությունների նվազումը:

«Վարկանիշային գործողությունը հաջորդում է մարտի 21-ի կանխատեսման վատթարացմանը «կայունից» մինչեւ «բացասական»՝ ըստ ՌԴ թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ: