Հաագայում ֆիզիկական ատոմային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցայի հանդիպումը:
«Վերջապես հանդիպեցի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին: Ոչ մի նոր բան, հին հռետորաբանություն»,- գրել է Դեշիցան իր Twitter-ում:
Լավրովն իր հերթին գրել է, թե Դեշիցայի հետ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հանձնարարականով՝ Կիեւի ներկաայցուցիչների հետ աշխատանքային շփումներ պահելու նպատակով: «Ուկրաինային լայնածավալ սահմանադրական բարեփոխում է անհրաժեշտ»: Դա իրավիճակի մեր գնահատականն է: Առանց դրա շատ բարդ կլինի հաղթահարել խորը ներուկրաինական ճգնաժամը»,- պատմել է Lավրովը լրագրողներին`հավելելով, որ իրենք դա չեն կարող պարտադրել ուկրաինացի գործիչներին:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման մասին արտահայտվել է նաեւ ամերիկյան կողմը: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի հարֆը հայտնել է, թե ԱՄՆ-ը Հաագայում կայացած հանդիպումը որպես «դրական նշան» է ընկալում ուկրաինական հակամարտության կարգավորման գործում: «Երկխոսությունը լավ է, բայց հարկավոր է դեռ տեսնել, թե ինչ գործողություններ կհաջորդեն դրան, հատկապես ռուսական կողմից»,- նշել է նա:



























