Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը ուկրաինական զորքերը Ղրիմից տեղափոխելու վերաբերյալ դեպի Ուկրաինայի այլ շրջաններ: Համապատասխան հրահանգը նա ստորագրել է մարտի 24-ին: Որոշման իրականացմանը հետեւելու է խորհրդի քարտուղար Անդրել Պարուբիան:

Նախարարների կաբինետին հանձնարարված է ՈւԱԽ, Պետական անվտանգության ծառայության վարչության, Արտաքին հետախուզության ծառայության հետ համատեղ անմիջապես սկսել զորքերի տեղափոխումը, ապահովել զինծառայողների եւ զորամասերի աշխատակիցների լիարժեք սոցիալական անվտանգությունը:

Հանձնրարաված է նաեւ Ղրիմից ու Սեւաստոպոլից տարհանել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների, զորամասերի, զիվորական հաստատությունների ու կազմակերպությունների աշխատակիցների ընտանիքների անդամներին եւ Ուկրաինայի այլ քաղաքացիներին, որոնք ցանկություն կհայտնեն լքել թերակղզին:

Բացի այդ, կառավարությունը պետք է հաստատված կարգով անհապաղ միջոցառումներ ձեռնարկի զինվորական քաղաքները տեղափոխվող զինվորականներին ընդունելու համար պատրաստելու ուղղությամբ: