ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չիինաստանը հանդես է գալիս Ղրիմի ճգնաժամի քաղաքական կարգավորման կողմից:

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, վկայակոչելով «Սինհուա» պետական լրատվական գործակալությանը, Նիդերլանդներում միջուկային անվտանգության հացրերով գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում Սի Ցզինպինն ընդգծել է, որ Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին:

Նա նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է Արեւելյան ու Հարավչինական ծովերում Չինաստանի տարածքային խնդիրներում «ճշմարտությունը ստից տարբերի»: