ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դարձյալ նախազգուշացրել է Ռուսաստանին ՌԴ արտգործնախարար Սեգրեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի շրջանակներում: Ինչպես հաղորդում է The Hill-ը, Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մարի Հարֆը լրատվամիջոցներին հայտնել է, որ Քերին «լուրջ մտահոգություն» է հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ Քերին հիշեցրել է Լավրովին անցյալ շաբաթ Վաշինգթոնում հայտարարված պատժամիջոցների մասին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանի մասին: Հրամանը «բաց է» եւ թույլ է տալիս ըստ հայացողության ավելացնել պատժամիջոցները: Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «ավելի ծավալուն» գործողությունների ձեռնարկել, եթե Ռուսաստանը հրաժարվի մեղմել Ուկրաինայում ստեղծված լարվածությունը:

Քերիի հետ հանդիպումից հետո Լավրոնը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: «Բանակցություններ վարելը լավ քայլ է, սակայն մենք Ռուսաստանի հստակ քայլերը պետք է տեսնենք»,- հայտարարել է Հարֆը:

Սա Լավրովի եւ Քերիի առաջին հանդիպումն էր Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո (The Hill-ի ձեւակերպմամբ՝ անեքսիայից հետո):