«Մեծ յոթնյակի» առաջնորդները հունիսին սեփական գագաթաժողովը կանցկացնեն Բրյուսելում՝ Սոչիում «մեծ ութնյակի» գագաթաժողովի փոխարեն: Այդ մասին Twitter-ում գրառել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: «G7 առաջնորդները դարձյալ կհանդիպեն հունիսին Բրյուսելում: Նրանք չեն մասնակցելում Սոչիի գագաթաժողովին»,- գրել է նա:

Ինչպես հաղորդում էին ավելի վաղ, մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Հաագայում եվրոպական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Մեծ ութնյակի» երկրները Ռուսաստանում գագաթաժողով չեն անցկացնի: «Միանգամայն հասկանալի է, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովն այս տարի Ռուսաստանում չի կայանա»,- հայտարարել է բրիտանացի վարչապետը:

Իր հերթին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կառչում «Մեծ ութնյակի» ձեւաչափից, եթե Արեւմուտքը նրա կարիքը չունի, քանի որ այսօր բոլոր հիմնական համաշխարհային խնդիրները հնարավոր է քննարկել «քսանյակի» եւ այլ ձեւաչափերում: