ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունն արեւմտյան տերություններին մեղադրել է պասիվության եւ Ուկրաինային պաշտպանել հրաժարվելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

Հաագայում միջուկային անվտանգության հացրերով գագաթաժողովում իր ելույթի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ միջուկային զենքի տարածման կանխարգելման մասին գլոբալ պակտի համար: Նրա խոսքով՝ 1994թ.-ի Բուդապեշտի հուշագրով Ուկրաինան հրաժարվեց միջուկային զինանոցից, որը ժառանգել էր խորհրդային ժամանակներից: Հուշագիրն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն էր երաշխավորում միջուկային զենքից հրաժարվելու պարտավորության դիմաց, որն Ուկրաինան իրականացրեց:

Այնուամենայնիվ, Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց ուկրաինական Ղրիմը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Բան Կի Մունին մտահոգում է, որ իրադարձությունները կհանգեցնեն միջուկային զնեքից երկրների դժվար հրաժարմանը: ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անվտանգությա երաշխիքներն անհրաժեշտ էին Ուկրաինայի՝ միջուկային զենքի չտարածման համաձայնագրին միանալու գործընթացի համար:

«Այնուամենայնիվ, 1994թ.-ին Բուդապեշտում Ուկրաինային տրված երաշխիքները խախտվեցին վերջին իրադարձություններից հետո,- հայտարարել է Բան Կի Մունը՝ հանդես գալով 53 պետությունների առաջ:- Սա լրջորեն կազդի տարածաշրջանային անվտանգության ու միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամբողջականության վրա»: