Նոր տնտեսական քաղաքականության համար Ռուսաստանը պետք է աշխատի հասարակական կարծիքի հետ: Այդ մասին մարտի 24-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը «Ժամանակաից Ռուսաստան: տնտեսկան քաղաքականություն» Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում: «Այդ աշխատանքը կարող է շատ ժամանակ պահանջել, սակայն ուրիշ ոչիչն, չէ որ մենք Մայդանի արմատականներ չենք»,- նշել է Գրինբերգը:

Իր հերթին ՄՊՀ պրոֆեսոր, տնտեսագետ Ալեքսանդր Բուզգալինը նոր քաղաքականության միջձոցների թվում առավելապես նշել է արդյունաբերության ընտրովի քաղաքականության մասին, կրթությա եւ առողջապահության նկատմամբ մուտքի ընդլայնման մասին:

Նրա կարծիքով, Ուկրաինայի մասին պետք է խոսել որ բարեկամ, որին պետք է ժողովրդավարական ընտրություններ մաղթել: «Տարբեր տեսակի օլիգարխների միջեւ հնարավոր է փոխզիջումը՝ արեւելյան ու արեւմտյան: Չէ որ Ուկրաինայում հակասություններն առավելապես նրանք են բորբոքում»,- հայտարարել է Բուզգալինը:

Իր հերթին Գրինբերգը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակ անհուսալի է: «50 մլրդ դոլարի դիմաց գազ է հարկավոր, նրանք միայն 17 մլրդ  ունեն: ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է ստեղծված իրավիճակի ելք մշակեն, որպեսզի հարեւան երկիրը քաոսի ու անկարգությունների ռեզերվուար չդառնա»,- նշել է տնտեսագետը: