G8-ի երկրների առաջնորդները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռացրին իրենց շարքերից, գրում է New York Times-ը: Որոշումը կայացվել է երկու ժամ տեւած փակ քննարկումից հետո, որ կայացել է Նիդեռլանդներում:
Համաեղ նիստում 7 երկրների առաջնորդը հայտարարել են, թե չեղյալ են հայտարարում «Ութնյակի»՝ հունիսին Սոչիում կայանալիք գագաթնաժողովը եւ այն տեղափոխում Բրյուսել՝ առանց Ռուսաստանի մասնակցության:
«Այս խումբը միավորվել է ընդհանուր հայացքների եւ ընդհանուր պատասխանատվության հիման վրա: Վերջին շաբաթում Ռուսաստանի գործողությունները չեն համապատասխանում դրանց: Մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունը G8-ին, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր կուրսը»,- ասվում է հայտարարության մեջ:
Մասնավորապես, կողմերը համաձայնվել են ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ եւ դրանց ոլորտային բնույթ տալ: Այդուհանդերձ, այդ պատժամիջոցները կարող են ազդել այն եվրոպական երկրների վրա, որոնք սերտ առեւտրային եւ ներդրումային կապեր ունեն Ռուսաստանի հետ:


























