ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ Ուկրաինայում իրավիճակի մասին բանաձեւի նախագիծը տարածվել է կազմակերպության 193 անդամ-պետությունների ներկայացուցիչների շրջանում: Փաստաթուղթը քվեարկության է դրվելու մարտի 27-ին:
ՄԱԿ-ի բանաձեւի նախագիծը կոչ է անում չճանաչել Ղրիմի կարգավիճակի «Որեւէ փոփոխություն»: Ինչպես հայտնում է Associated Press-ը, փաստաթղթում Ռուսաստանն ուղղակիորեն չի նշվում, բայց դրա տեքստը կոչ է անում բոլոր երկրներին աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու միասնականությանը, ու որեւէ արժեք չտալ Ղրիմի հանրաքվեին:
Բանաձեւը նաեւ կողմերին կոչ է անում ձգտել իրավիճակի խաղաղ կարգավորման եւ սրումից զերծ մնալուն:
«Ի տարբերություն Անվտանգության խորհրդից, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի եւ արգելափակում է Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն, Գլխավոր Ասամբլեայում չկա վետոյի իրավունք»,- նշում է գործակալությունը: Նշենք, որ ՌԴ-ն ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել էր Ղրիմի հանարքվեի մնասին բանաձեւը:


























