«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները.
«Սպասում եմ նախաքննությունը ավարտվի, երբ նյութերը ձեռքումս լինեն եւ ամեն ինչից տեղյակ լինեմ, նոր մեր անելիքները կանենք։
Նկատենք, որ Դուք այս ընթացքում չխոսեցիք, եւ փոխարենը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ինչը վրդովեցրեց Ձեզ։ Իսկ Դուք շարունակո՞ւմ եք վստահել։
Մինչեւ նյութերին չծանոթանամ, չեմ կարող ասել՝ վստահում եմ, թե չէ։ Բայց ախր ես ինքս ինձ չեմ վստահում, ոնց կարող եմ նման բան ասել։
Հույս ունեք, որ Ձեր դեմ կազմակերպված մահափորձի իրական կազմակերպիչները կբացահայտվե՞ն, թե՞ սա էլ կդասվի չբացահայտված մահափորձերի շարքին։
Միանշանակ կբացահայտվի։
Իսկ Դուք թշնամիներ ունե՞ք, որոնք Ձեր մահն են ցանկանում։
Իմ միակ թշնամին Ադրբեջանն է»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


























