«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։

Այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարեւորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից։ Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում