Ճապոնիայի կառավարությունը որոշել է Ուկրաինայի տնտեսական օգնություն հատկացնել 1,5 միլիար դոլարի չափով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն` G7-ի երկրների առաջնորդների հանդիպման ավարտին:

Ըստ նրա` սկզբնապես Տոկիոն մտադիր էր Կիեւին 1 միլիարդ դոլար հատկացնել: Սակայն արդեն Հաագայում որոշվել էր ավելացնել այդ գումարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայի իրավիճակն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ նշանակություն», - ասել է Ճապոնիայի վարչապետը:
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը բազմիցս հայտարարել էր, որ կողմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն: