Իրատես de facto» թերթը գրում է. «Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի առաջարկն իսկական գլխացավանք է դարձել ԲՀԿ-ի ճնշող մեծամասնության, հատկապես գործարար հատվածի համար: Նրանք «սիրտ» չունեն այդ մասին կես բառ անգամ խոսելու: Երեկ ԱԺ-ում փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս են վերաբերվում «բարգավաճականները» սեփական կուսակցության այս նախաձեռնությանը: Շատերը հրաժարվեցին այդ մասին խոսելուց: Երբ Մելիք Մանուկյանին (Շշի Մելո) հարցրի՝ կո՞ղմ է այդ հարցին, առաջարկեց հետո խոսել, այդպես էլ չհստակեցնելով՝ կո՞ղմ է, թե՞ դեմ: Հակիրճ էր նաեւ Գրիգոր Մարգարյանի «մեկնաբանությունը»: Չցանկանալով հարցին պատասխանել` պատգամավորը պատճառաբանեց, թե դա իր «իրավունքն» է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում