Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի լույս 25-ի գիշերը սպանվել է «Աջ հատվածի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոն (Սաշա Բելի):

«Ուկրաինսկայա պրավդան» հայտնում է, որ Մուզիչկոյի սպանության մասին  Facebook-ի իր էջում հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Օլես Դոնին:  Նա հայտնել է, որ Մոզիչկոյին սպանել են` երկու անգամ կրակելով սրտին: 

Uapress-ը, վկայակոչելով Ռովնոյում «Աջ հատվածի» ակտիվիստ Սերգեյ Պոնուրկոյին, հայտնում է, որ Մուզիչկոն սպանվել է գլխին արձակված երկու կրակոցից, իսկ մարմինը հայտնաբերվել էր քաղաքի ծայրամասում` Բամակի ավանում:

Ռովենի ВСЕ կայքը հայտնում է, որ Մուզիչկոն սպանվել էր տեղի սրճարաններից մեկում: 

 «Վեստին» հայտնում է, որ «Աջ հատվածի» ակտիվիստ Յարոսլավ Գրանիտնին հաստատել է Մուզիչկոյի սպանության փաստը: 
Ականատեսները պատմել են, որ ամեն ինչ տեղի է ունեցել կեսգիշերին: Բելին գտնվել է «Կարասի» սրճարանում, որին են մոտեցել անհայտ անձինք` երեք միկրոավտոբուսներով, դուրս հանել բոլոր այցելուներին, իսկ Մուզիչկոյին ձեռնաշղթաներ հագցրել եւ ծեծել: ,
Դեպքի վայրն այժմ խիստ բազմամարդ է: Լրագրողներին մոտ չեն թողնում:

Ուկրաինայի իրավապահ մամինների պաշտոնական ներկայացուցիչները Մուզիչկոյի սպանության մասին լուրը դեռ չեն հաստատել, չեն էլ հերքել: 

Մուզիչկոն համացանցում տեսաուղերձ է տեղադրել, որտեղ հայտարարել է, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազության ղեկավարությունը իր ֆիզիկական ոչնչացման մասին  վճիռ է կայացրել, «կամ էլ ձերբակալելու եւ Ռուսաստանին հանձնելու` այնուհետեւ մեղքը ռուսական հատուկ ծառայությունների վրա բարդելու համար»:

ՌԴ իրավապահ մարմինները Մուզիչկոյին կասկածում էին 1994-2000թթ. Չեչնիայում ռուս զինվորներին տանջելու եւ սպանելու մեջ: Ռուսաստանը Մուզիչկոյի նկատմամբ միջազգային հետախուզոմ էր հայտարարել: