Ռովնոյի մարզի դատախազությունում հաստատել են, որ գիշերն այնտեղ սպանված տղամարդու մոտ հայտնաբերել են փաստաթղթեր՝ Ալեքսանդր Մուզիչկոյի անունով (նույն ինքը Սաշա Բելիյ):
Ականատեսների պատմելով՝ նրան սպանել են Մակարով ատրճանակով կրծքին մի քանի անընդհատ կրակոցներ հասցնելով, որի պարկուճները հայտնաբերվել են հանցագործության վայրում: Փամփուշտներից մեկը կպել է հենցսրտին, հաղորդում է «Վեստին»:
Ինչպես Բելիի ընկերը՝ Յարոսլավ Գրանիտնինն է հաղորդել, սպանվածի հագուստը պատռված է եղել: Ամենայն հավանականությամբ, մարդասպանները ցանկացել են համոզվել, որ նրա վրա զրահաբաճկոն չի եղել:
Ականատեսները պատմել են նաեւ, որ Բելիի հետ միասին առեւանգվել է մի քանի մարդ, սակայն այդ տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի ճշտվել:































