Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի տնօրեն Մխիթար Հարությունյանը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մարտի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ծովակ գյուղի բնակիչ Մխիթար Հարությունյանը իր մի քանի ընկերների հետ գյուղում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հարձակվել եւ ծեծի է ենթարկել համագյուղացի 27-ամյա Վարուժան Հակոբյանին: Վիճաբանության ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ, մասնավորապես, երբ Վարոժան Հակոբյանը փախչել է դեպքի վայրից, Մխիթար Հարությունյանը կրակել է նրա ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք –զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գործի շրջանակներում ձերբակալվել է Մխիթար Հարությունյանը:




























