Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, Վերակենդանացման բաժանմունքից տեցափոխվել է Նյարդաբանական բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ տիկին Գրետայի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Թե երբ նրան դուրս կգրեն հիվանդանոցից, Անատոլի Գնունին չասաց՝ հավելելոց, որ դա կախված է նաեւ նրա ընտանիքի ցանկությունից: «Հնարավոր է հենց այս շաաբթ էլ դուրս գրվի հիվանդանոցից»,- ասաց Անատոլի Գնունին:

Նշենք, որ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:

Մարտի 8-ին սպարապետի մորն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Վազգեն Սարգսյանի տարեդարձին՝ մարտի 5-ին, Երկրապահ կամավորական միության անդամները: