Փրկարար ծառայությունը մարտի 25-ին, ժամը 00.41-ինի ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են ԲՄՎ մակնիշի 33TT855 եւ ՎԱԶ 2106 մակնիշի 02US885 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը:
Դեպքի վայրում զոհեր եւ տուժածներ չեն հայտնաբերվել:




























