Երեկ՝ մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հալեպի Նոր Գյուղի շրջանում, Ս.Երրորդություն եկեղեցու (որ հայտնի է Զվարթնոց եկեղեցի անունով) շրջակայքում յոթ հրթիռ եւ արկ է ընկել:

Հալեպի լրատվական գրասենյակից հայտնում են, թե արկերն ընկել են շենքերի տանիքների եւ տների վրա: Դրանց պատճառով վիրավորվել են հայ մի երիտասարդ եւ մի աղջիկ, ինչպես նաեւ մայր ու որդի:

Զոհերի մասին դեռ հստակեցում չկա:

Հրթիռներից մեկի թիրախը Հայ Կաթողիկե Ս.Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցին էր: Հրթիռը պայթել է եկեղեցու գմբեթի վրա:

Արկերից մեկն ընկել է մի հայի բնակարանի վրա եւ հրդեհ է բռնկվել: Այն մարել են հայ երիտասարդները մինչեւ հրշեջ մեքենաների ժամանումը: