ԱՄՆ-ի Սենատը Ուկրաինային  տնտեսական օգնության հատկացնելու  եւ ՌԴ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենք է ընդունել:

«Աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանությանը, ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ տնտեսական կայունությանը» անվանմամբ S.2124 օրինագծին կողմ է քվեարկել 78 սենատոր, դեմ՝ 17-ը:

Փաստաթուղթը նախատեսում է Կիեւին 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքների տրամադրում: Նաեւ նախատեսվում է Ուկրաինային 50 մլն դոլար հատկացնել քաղաքացիական հասարակության եւ 150 մլն դոլար՝ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համագործակցության ընդլայնման համար:

S.2124 օրենքը երաշխավորում է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային օգնելու ռեսուրսներ ունի: