Ուկրաինական «Աջ հատվածի» ակտիվիստները Սաշա Բելիի սպանության մեղավոր են համարում ՆԳ նախարար Արսեն Ավակովին:
Սպանվածի մտերիմներից մեկը՝ Յարոսլավ Գրանիտնին, հայտնել է, որ հենց Ավակովն է կազմակերպել հարձակումը, հայտնում է «Վեստին»:
Սպանվածի մարմինն արդեն դիահերձարանում է, բայց օպերատիվ-քննչական խումբը դեռ աշխատում է դեպքի վայրում:
Տեղեկություն կա նաեւ, որ սրճարանում տեղի ունեցածը նկարահանել են հսկող տեսախցիկները: Տեսագրություններն արդեն իրավապահների մոտ են:
Ռովենի բնակիչները սեփական մեքենաներով մեկնել են քաղաքի ծայրամասերը հսկելու՝ մնացած առեւանգվածների հետքերը որոնելով: Ականատեսների պնդմամբ՝ նրանց մեջ վիրավորներ էլ կան:
Սաշա Բելիին սպանել են երկու անընդմեջ կրակոցներով (ֆոտո)
Լրատվամիջոցներ. Ուկրաինայում սպանվել է «Աջ հատվածի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոն




























