ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինին հավաստիացրել է, որ ամերիկյան իշխանությունները չինական ընկերություններին չեն լրտեսում:
ՉԺՀ-ի ղեկավարը բարձրացրել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից չինական ընկերություններին լրտեսելու հարցը: Նրան հայտնել են, որ ԱՄՆ-ն կոմերցիոն օգուտ ստանալու համար լրտեսությամբ չի զբաղվում:
Ավելի վաղ New York Times թերթը եւ Spiegel ամսագիրը գրել էին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի մասին, ըստ որոնց ԱԱԳ-ն ներթափանցել էր չինական խոշոր տեխնոլոգիական Huawei Technologies Co ընկերության ցանցեր: ՉԺՀ-ին լուրջ անհանգստություն էր պատճառել այս տեղեկությունը, եւ այն պահանջում է անհապաղ դադարեցնել չինական ընկերությունների համակարգ ապօրինի մուտքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























