ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ի, քաղաքացիներ Ա. Ռ.-ի եւ Մ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության բաժնից ստացված եւ նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ն, քաղաքացիներ Ա. Ռ.-ն եւ Մ. Վ.-ն գրավոր հաղորդում են տվել այն մասին, որ 2014թ. մարտի 6-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի հասարակական վայր հանդիսացող «Լա սկալա» ակումբում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով այլ անձանց նկատմամբ` վիճաբանել են իրար հետ, միմյանց հասցեին տվել հայհոյանքներ, փոխադարձ հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: