Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է նաեւ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս-Վրացական խաչմերուկից դեպի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ուղղությամբ տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:



























