ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կայանի մոտ տեղի ունեցած կրակոցներից 2 մարդ է զոհվել: Դեպքը կատարվել է գիշերը՝ Վիրջինիա նահանգի Նորֆոլք կայանում:

Զոհերի մեջ  կա ծովային ուժերի անդամ եւ քաղաքացիական անձ, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Huffington Post-ը:

Այժմ կայանը շրջափակել է զինվորական պահակախումբը: Դեպքի հանգամանքներն ու պատճառները ճշտվում են: