Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է ասպետական հայրենիքի առաջ հատուկ արժանիքների համար ասպետական տիտղոսները վերածնելու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վարչապետի խոսքով՝ այդ տիտղոսին արժանացած մարդիկ կստանան Ավստրալիայի օրդենի ասպետի կոչում:
Հաղորդվում է, որ առաջին ասպետները ի հայտ կգան արդեն այս շաբաթ:
Նշենք, որ Ավստրալիայում ասպետությունը սահմանել էր Եղիսաբեթ 2-րդ թագուհին 1975թ եւ չեղյալ է հայտարարվել 1986-ին:




























