Մարտի 24-ին, ժամը 16.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւոր, 1977 թ. ծնված Մարատ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: