Դուբայը դարձել է ադրբեջանցի պաշտոնյաների հանգստի եւ զվարճանքի սիրելի վայրը: Այս մասին գրում է haqqin.az-ը:

Ավելի վաղ պարբերականը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները, հայտնել էր, որ Բաքվի մետրոպոլիտենի սկանդալային պետ Թաղի Ահմեդովը թանկարժեք հանգիստ է անցկացրել Դուբայի 5-աստղանի «Atlantis» հյուրանոցում: Այդ տեղեկության հրապարակումից հետո, Ահմեդովը հաստատել է, որ իր ընտանիքի հետ հանգիստն անցկացրել է հենց այդ հյուրանոցում:

Նույն աղբյուրները հիմա էլ հայտնում են, որ Նովրուզի տոնական օրերը Դուբայում է անցկացրել Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, նույն հյուրանոցում:

«Atlantis» հյուրանոցի աշխատակիցը, որը ցանկացել է անհայտ մնալ, նշել է, որ Սամիր Շարիֆովն ընտանիքի հետ միասին մնացել է 7 հազար դոլար արժողությամբ համարում: Այդ հյուրանոցում համարները գները տատանվում են 700 դոլարից մինչեւ 10 հազար դոլար: