Նախկինում հետախուզման մեջ գտնվող Ալեքսանդր Մուզիչկոն, որը հայտնի է որպես Սաշա Բելի, ձերբակալության ժամանակ մահացու վնասվածք է ստացել, քանի որ կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Այս մասին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ պատմել է Ուկրաինայի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Երբ ձերբակալում էին, նա դեռ ողջ էր, «շտապ օգնությունը» արձանագրեց մահը»,-պատմել է նա:

Ըստ Եվդոկիմովի՝ մարտի 24-ի գիշերը «Սոկոլ» հատուկ ստորաբաժանումը հատուկ գործողություն էին անցկացնում Ուկրաինայի Ռովնոյի մարզում: Ձերբակալությունը տեղի էր ունենում Ռովնոյի մոտ գտնվող «Երեք կարաս» սրճարանում:

Հաղորդվում , որ ձերբակալության պահին Մուզիչկոն կրակ է բացել, որին պատասխանել են ոստիկաննները:

Ըստ Եվդոկիմովի՝ Մուզիչկոյի խմբավորման երեք անդամների մոտ եղել է Կալաշնիկով ինքնաձիգ ու ՊՄ: Նա հաղորդել է, որ երեքին էլ տեղափոխել են Կիեւ: Նրանց հետ քննչական գործողություններ են տարվում: