Հայկական կանաչ ՀԿ-ները չպետք է երես թեքեն լեռնահանքային ընկերություններից: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ Երեւանում պատասխանատու լեռնահանքային արդյունաբերության մասին կոնֆերանսի ժամանակ:

«Շատ կարեւոր է, որպեսզի քաղաքացիական հասարակությունը ներկա լինի նման միջոցառումներին ու հաղորդակցվի լեռնարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հակառակ դեպքում նրանք չեն կարողանա հասարակության հասցնել այն, ինչ ուզում են ասել:  Այդ պատճառով հուսով եմ, որ նրանք կգան, կխոսեն ու կլսեն»,-ընդգծել է նա: Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ում կան հարյուրավոր գործող հանքեր եւ Ամերիկայից հրավիրվա մասնագետներից մեկը ելույթով հանդես կգա ԱՄՆ-ում ոլորտի կարգավորման վերաբերյալ՝ խոսելով թե բիզնեսի, թե հասարակության շահերի մասին: